Աշխարհ
04:00 06/06/2020

Կազմակերպվել է Նուր-Սուլթան-Երևան չարտերային չվերթը

ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հունիսի 5-ին կազմակերպվեց «SCAT» ավիաընկերության Նուր-Սուլթան-Երևան DV 5048 չարտերային չվերթը:

«Ղազախստանում ՀՀ դեսպանության ջանքերով և ՂՀ իշխանությունների, հայկական համայնքային կառույցների աջակցությամբ ևս 36 ՀՀ քաղաքացի, ինչպես նաև 10 ՂՀ քաղաքացի մեկնեց ՀՀ:

Հիշեցնում ենք, որ Պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես տեղափոխվել են ինքնամեկուսացման վայրեր:

Ղազախստանում ՀՀ դեսպանությունը շարունակական ջանքեր է գործադրում՝ իրենց հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին աջակցելու ուղղությամբ»,- ասված է գրառմսն մեջ։

https://www.facebook.com/MFA.Armenia/posts/4515991935093634

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ