Ամերիկյան Tesla էլեկտրական մեքենաների արտադրողը կարող է սնանանկանալ, հայտնում է РИА Новости-ն:
Ըստ աղբյուրի՝ մեկ ամսվա ընթացքում ընկերությունը վարկատուներին պետք է վերադարձնի գրեթե 1 մլրդ դոլար արժեթղթերով: Եթե դա տեղի չունենա, ապա ընկերությանը դեֆոլտ կամ սնանկություն է սպառնում: Ընկերությունը պարտքերի մարման համար բավարար միջոցներ դեռ չունի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Tesla-ն հաղորդել է 2018թ.-ին մեկ միլիարդ դոլար կորուստի մասին: Ընկերության եկամուտը կազմել է 21.4 մլրդ դոլար, ինչը ռեկորդային է Tesla-ի համար: 2018-ի վերջին եռամսյակում ընկերության եկամուտը կազմել է 7.2 մլրդ դոլար:

