ՏՏ

Tesla-ն Գերմանիայի իր գործարանում պատրաստ է 4 միլիարդ եվրո ներդնել

Ամերիկյան Tesla ընկերությունը Գերմանիայում իր առաջին եվրոպական գործարանում պատրաստ է ներդնել մոտ 4 մլրդ եվրո։ Այս մասին հաղորդում է DW-ը:

Նախատեսվում է, որ գործարանի շինարարության առաջին փուլից հետո գործարանում կսկսի աշխատել 3 հազարից ավելի մարդ, իսկ շինարարական բոլոր աշխատանքների ավարտից հետո՝ 7-8 հազարը:

Աշխատանքները կսկսվեն 2020 թվականին եւ, ինչպես ակնկալվում է, կավարտվեն 2021-ին, կթողարկվեն առաջին Tesla Model Y մեքենաները: Հետագայում ծրագրվում է ամեն տարի տարբեր մոդելների 150 էլեկտրամոբիլ թողարկել:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ