CNN-ի փոխանցմամբ՝ Էլեկտրամեքենաների արտադրությամբ զբաղվող Tesla ընկերությունը մտադիր է ԱՄՆ-ում 2020թ.-ին անվարորդ տաքսի ծառայություն թողարկել:
«Առաջին ռոբոտացված տաքսիների թողարկումն ակնկալվում է իրականացնել հենց հաջորդ տարի, շուտով մենք համապատասխան թույլտվություն կստանանք», – ասել է Իլոն Մասկը:
Ընկերությունը նախատեսում է, որ անվարորդ մեքենաները կծառայեն 11 տարի։

