Tesla-ն հրաժարվեց բիթքոյնով էլեկտրոմոբիլներ վաճառելուց․ գուցե, բիթքոյնին փոխարինի դոգեքոյնը

Ամենադիտվածներ

Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտնել է, որ ընկերությունը դադարեցնում է էլեկտրոմոբիլների վաճառքը բիթքոյն կրիպտոարժույթով։

Մասկն այս որոշումը հիմնավորել է՝ բիթքոյնի ստացման ձևի վնասակարությամբ։ Նա նշել է, որ դրա մայնինգի համար կիրառվում է հանածո վառելիք, հատկապես ածխի տեսքով, ինչը շրջակա միջավայրին շատ մեծ վնաս է հասցնում՝ արտանետումների հետևանքով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ընկերությունը հայտարարություն էր տարածել, որ սկսում է Tesla-ների վաճառք իրականացնել նաև բիթքոյնով ու դրա համար ձեռք էր բերել բիթքոյններ։ Վերջին որոշումից հետո, սակայն, ընկերությունը չի վաճառելու իր բիթքոյնները, բայց չի էլ օգտագործելու և սպասելու է մինչև դրա մայնինգը սկսվի իրականացվել այլ էներգետիկ աղբյուրներից ստացված էներգիայի միջոցով։

Հատկանշական է նաև, որ օրերս Մասկն իր Twitter-ի էջում հարցում էր անցկացրել ու հետաքրքրվել էր, արդյո՞ք մարդիկ ցանկանում են, որ Tesla-ն սկսի Dogecoin կրիպտոարժույթն ընդունել (այսինքն՝ դրանով վաճառքներ իրականացնել)։ Հարցմանն այս պահի դրությամբ մոտ 4 միլիոն մարդ է մասնակցել, որոնց 78 տոկոսից ավելին կողմ է քվեարկել։ Հետաքրքիր է․ կանցնի՞ Tesla-ն Doge-ով վաճառքների՝ բիթքոյնի փոխարեն, թե՞ դեռ կսպասի։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();