fbpx
Զինված Ուժեր

ՀՀ տարածքը պետք է լինի անձեռնմխելի, իսկ ադրբեջանցիները պետք է հետ քաշվեն․ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում անդրադարձավ Սյունիքում ստեղծված իրավիճակին։

Նա ասաց, որ իրավիճակը նույնն է մնում ու Սև լճի շրջակայքում շարունակում են մնալ ադրբեջանցի զինծառայողներ և մեծ թվով հայ զինվորականներ։ Փաշինյանը նշեց, որ իրադրությունը դեռևս ռազմական բախման չի հասել, հրաձգություն չկա ու երեկվանից աշխատանքներ են տարվում, որ ադրբեջանցիները տարածքից դուրս բերվեն։

ՀՀ ղեկավարի խոսքով՝ ադրբեջանցիները սահմանը հատելը հիմնավորել են ինչ-որ կեղծ քարտեզներով, որով ուզել են հիմնավորել, թե իրենք Ադրբեջանի սահմաններից ներս են, բայց պաշտոնական քարտեզների հետ համեմատելուց հետո հստակ երևում է, որ դրանք կեղծ են։ Նա ասաց, որ կեղծված քարտեզները ցույց են տալիս, որ այդ դեպքը կազմակերպված սադրանք է։

Փաշինյանը նշեց, որ դեպքերի զարգացման մի քանի սցենարներ կան, ու մեր խնդիրն այն է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը մնա և լինի անձեռնմխելի, իսկ ադրբեջանցի զինվորականները հետ քաշվել ելման դիրքեր։

Նա հավելեց, որ այսօր նույնպես Անվտանգության խորհրդի նիստ է լինելու ու իրադրությունը քննարկվելու է ավելի մանրամասն և կայացվելու են որոշումներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ