Tesla-ն ԱՄՆ-ում հետ կկանչի մոտ 200,000 մեքենա՝ հետևի տեսախցիկի աշխատանքի հետ կապված խնդիրների պատճառով, հայտնել է ԱՄՆ-ի ավտոճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը, գրում է Reuters-ը։
Խնդիրները կապված են 2023 թվականի արտադրության Model Y, Model S և Model X մոդելների հետ։ Կարգավորիչը գնահատում է, որ ծրագրային ապահովման անկայունության հետևանքով առաջացած հետևի տեսախցիկի անսարքությունը կարող է խաթարել վարորդի տեսանելիությունը և մեծացնել վթարի վտանգը:I’m