Ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Կառլոս Տևեսը կարող է տեղափոխվել անգլիական «Տոտենհեմ»։
Այս մասին գրում է Corriere dello Sport-ը։
Նշվում է, որ 38-ամյա հարձակվողը մեկնել է Լոնդոն, որպեսզի բանակցի ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ։
Տևեսն ավելի վաղ անգլիական ակումբներից հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում», «Մանչեսթեր Յունայթեդում» ու «Վեսթ Հեմում»։
Նրա վերջին ակումբը եղել է «Բոկա Խունիորսը։»