fbpx
Քաղաքականություն

Վիճակահանությամբ կորոշվի` որ քաղաքական ուժն ինչ համարի ներքո կմասնակցի ընտրություններին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ վիճակահանության կորոշվի, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններին որ քաղաքական ուժն ինչ համարի ներքո կմասնակցի:

«Կուսակցությունների գրանցումից հետո տեղի է ունենում վիճակահանություն, և յուրաքանչյուր կուսակցություն ստանում է իր համարը, որը նշվելու է քվեաթերթիկների վրա: Բացի դրանից, քվեաթերթիկները բոլոր կողքի հատվածում ունեն համապատասխան սև նիշ, որը յուրաքանչյուրի համար տարբեր բարձրության վրա է, որ եթե դրանք տեղադրվեն տարբեր փաթեթների մեջ, անմիջապես կողքից հնարավոր լինի տարբերել, որ այդ խրձում կան նաև այլ քվեաթերթիկներ»,- ասել է Մուկուչյանը:

Եթե անգամ գրանցումից հետո լինեն կուսակցություններ, կուսակցությունների դաշինքներ, որոնք կներկայացնեն ինքնաբացարկներ, միևնույն է, համարները փոփոխության չեն ենթարկվելու:

Հիշեցնենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ին, կտևի մինչև հունիսի 18-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ