ԱՀ ՆԳՆ-ն հայտնել է մարտի 22-ին՝ ժամը 07:50-ին, Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Կարմիր Շուկա համայնքի բնակչը՝ ծնված 1960 թվականին, վատառողջ է և հիվանդանոց տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքում տեղակայված հրշեջ փրկարար ջոկի փրկարարները «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են կանչի վայր և, չնայած բարդ կլիմայական պայմաններին ու դժվարանցանելի ճանապարհներին, հիվանդին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն և տեղափոխել քաղաք Ստեփանակերտ՝ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
- Առատ ձյան տեղումները Արցախում փլուզումների պատճառ են դարձել
- Եղե’ք ուշադիր գազի օգտագործման ժամանակ. Արցախի ՆԳՆ-ի հորդորները
Հիշեցնենք, որ Ստեփանակերտ-Շոշ-Կարմիր շուկա միջշրջանային ճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: