fbpx
Հասարակություն

Մամիկոն Ասլանյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց

Կալանքի մեջ գտնվող Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։ Այս մասին 1lurer.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

«Մամիկոն Ասլանյան» դաշինքը Ֆեյսբուքում մանրամասնել է՝ Ասլանյանը ճնշման կտրուկ տատանման պատճառով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Մամիկոն Ասլանյանը, հիշեցնենք, մեղադրվում է 8 դրվագով պաշտոնեական լիազորությունների անցման, 7 դրվագով՝ պաշտոնեական կեղծիք կատարելու համար:

Մամիկոն Ասլանյանը կալանավորված է անցած տարվա դեկտեմբերի 15-ից, բացի նրանից՝ մեղադրյալների թվում են նաև Վանաձորի գլխավոր ճարտարապետն ու համայնքապետարանի իրավաբանական բաժնի պետը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ