fbpx
Սպորտ

Գակպոն տեղափոխվում է ԱՊԼ

ՊՍՎ-ն հայտարարել է, որ համաձայնության է եկել հարձակվող Կոդի Գակպոյի՝ «Լիվերպուլ» տեղափոխության հարցում։

Ակումբները պայմանավորվել են չհայտնել տրանսֆերի արժեքը։ «Բայց սա ՊՍՎ-ի համար ռեկորդային տրանսֆեր է»,- ասել է Էյնդհովենի ակումբի գլխավոր տնօրեն Մարսել Բրանդսը։

23-ամյա հարձակվողը կմեկնի Անգլիա, որտեղ կանցնի բուժզննում։ Լրատվամիջոցները հայտնում են, որ Գակպոյի համար «Լիվերպուլը» կվճարի 44 միլիոն դոլար, գումարը կարող է հասնել 60 միլիոն դոլարի՝ կախված բոնուսներից:

Այս մրցաշրջանում 23-ամյա հարձակվողը ՊՍՎ-ի կազմում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Նիդեռլանդների հավաքականի կազմում ԱԱ-2022-ում նա 5 խաղում 3 գոլ է խփել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ