«Լեսթերի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը շուտով կփոխի ակումբային գրանցումը։
Ֆուտբոլիստը տեղեկացրել է անգլիական ակումբի ղեկավարությանը, որ ցանկանում է հեռանալ։ Բելգիացու գործող պայմանագրի ժամկետը «Լեսթերի» հետ լրանում է 2023 թվականի հունիսին։
Առայժմ հայտնի չէ՝ կարիերան որտեղ է շարունակելու կիսապաշտպանը, սակայն վերջինիս ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը»։ Տիլեմանսի տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 միլիոն եվրո։