Հրաձիգը, որն օգոստոսի 3-ին կրակ էր բացել Էլ Պասոյում (Տեխաս նահանգ) առևտրի կենտրոնում, ձերբակալությունից անմիջապես հետո խոստովանել է կատարած հանցագործությունն ու հայտարարել, որ նրա թիրախը եղել են մեքսիկացիները: Այդ մասին ուրբաթ հաղորդել է KTLA հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով Էլ Պասոյից ոստիկան Ադրիան Գարսիայի կազմած փաստաթղթին , որը նաև հիմք էր հրաձիգին ձերբակալելու համարժ:
Ըստ այդ փաստաթղթի՝ Էլ Պասոյում գտնվող Cielo Vista առևտրի կենտրոնի Walmart խանութում կատարված հրաձգությունից մի քանի րոպ անց ոստիկանները կանգնեցրել էին 21-ամյա կասկածյալ Պատրիկ Քրուզիուսայի մեքենան խաչմերուկում: Նա դուրս էր եկել մեքենայից և հենց այդ պահին հայտարարել ոստիկաններին. «Ես եմ կրակել»:
Այնուհետև, հեռուստաընկերության տվյալներով, ձերբակալվածը համաձայնել է ցուցմունք տալ և խոստովանել, որ նրա թիրախը մեքսիկացիներն էին: