Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 31-ին հանդիպում է ունեցել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԻՖԱ) Եվրոպայի առաջնության շրջանակներում Արցախ ժամանած Հարավային Օսիայի Հանրապետության-Ալանիա պետության նախագահ Անատոլի Բիբիլովի հետ: Այս մասին տեղականում ենք Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքից։
Քննարկվել է երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Երկու կողմերը կարևորվել են երկու երկրների միջև կապերի հետևողական ընդլայնման ու խորացման և համատեղ տարբեր ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: