fbpx
Աշխարհ

Տեղի կունենա եռակողմ հանդիպում՝ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ

Թբիլիսիի պետական միջոցառումների պալատում տեղի է ունենում Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալկալիանիի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի երկկողմ հանդիպումը։ Այս մասին հաղորդում է Apsny.ge կայքը:

Հանդիպման ավարտից հետո Վրաստանի արտգործնախարարը բանակցություններ կվարի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, որից հետո էլ տեղի կունենա եռակողմ հանդիպում արտգործնախարարների միջև: Բանակցությունների ավարտից հետո կարվեն հայտարարություններ ԶԼՄ-ների համար:

Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև եռակողմ հանդիպումները անցկացվում են 2012 թվականից: Ներկայիս հանդիպումը 8-րդն է: Այսօրվա հանդիպման ժամանակ կողմերը կքննարկեն եռակողմ համագործակցության օրակարգը տարբեր ոլորտներում, հատուկ ուշադրություն կդարձվի եռակողմ համագործակցությանը տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ