Ռուսաստանն ու Հայաստանը ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրն իրականացնում են ողջ ծավալով: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ՌՏՀԴԾ) մամուլի քարտուղար Վալերիա Ռեշետնիկովան:
«Ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Հայաստանը շարունակում է մեր ավանդական գործընկերներից մեկը մնալ: Երկու երկրների միջև նախկինում կնքված պայմանագրերի համաձայն՝ բոլոր մատակարարումներն իրականացվում են ժամանակին և ողջ ծավալով»,- ասել է Ռեշետնիկովան:

