fbpx
Աշխարհ

Գերմանիայում ընտանեկան բռնությունից տղամարդկանց պաշտպանելու նպատակով ծրագիր է մշակվել

Գերմանական Deutsche Welle-ի հաղորդմամբ՝ Բավարիայի և Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի իշխանությունները ծրագիր են մշակել, որի նպատակն է տղամարդկանց պաշտպանել ընտանեկան բռնությունից:

Նշվում է, որ ծրագրի համաձայն՝ սկզբում կտարամդրվեն առցանց խորհրդատվություններ, որից հետո կստեղծվեն բռնության զոհերի համար ապաստաններ և խորհրդատվական կենտրոններ:

Բավարիայի և Վեստֆալիայի պաշտոնյաները նշել են, որ գերմանացի տղամարդիկ նույնպես ենթարկվում են ընտանեկան բռնության, սակայն նրանք աջակցություն կամ օգնություն չեն ստացել մինչ օրս։

Հաղորդվում է նաև, որ, ըստ իրավապահների տվյալների՝ Գերմանիայում 2018 թվականին տղամարդկանց 17.8 տոկոսը դարձել է ընտանեկան բռնության զոհ։

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ