fbpx
Առողջապահություն

Տհաճ միջադեպ՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում

ՀՀ առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տհաճ միջադեպ է տեղի ունեցել: Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը մի քանի օր առաջ աշխատակիցներից մեկին` իրավական հիմքով, ազատել է աշխատանքից։ Հոկտեմբերի 4-ին նրա որդին, որը ևս կենտրոնի աշխատակիցներից է` որոշել է հաշիվ պահանջել նման որոշման համար:

Նա ներխուժել է տնօրենի աշխատասենյակ` վիրավորանքներ ու հայհոյանքներ ուղղել Նարեկ Մանուկյանի հասցեին, որից հետո փորձել է հարվածել նրան: Աշխատակիցը չի լսել նաև տնօրենի հորդորը` հարցը իրավական ճանապարհով պարզելու վերաբերյալ:

«Վիճաբանության կապակցությամբ հրավիրվել է ոստիկանություն: Կոչ ենք անում բոլորին խնդիրները լուծել քաղաքակիրթ շփման կանոններով և իրավական գործընթացներով։ Մնացած մանրամասները կպարզեն իրավապահ մարմինները», – ասված է հաղորդագրությունում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ