Ամստերդամի Ռիյսկմյուզիում թանգարանը առցանց հրապարակել է Ռեմբրանտի «Գիշերային դետք»-ի երբևէ արված ամենամանրակրկիտ լուսանկարը՝ արտացոլելով յուրաքանչյուր վրձնահարված:
Այսպես ասած՝ բարձր ռեզոլյուցիայով պատկերը հրապարակվեց, քանի որ թանգարանը հայտարարեց կտավի վերականգնման աշխատանքների հետաձգման մասին: 528 տարբեր լուսանկարներից պատրաստված 44.8 գիգապիքսելանոց պատկերը հնարավորություն է տալիս դիտողներին խոշորացնել և ուսումնասիրել կտավի յուրաքանչյուր մասը:
Լուսանկարը հետազոտողների համար տեղեկատվության կարևոր աղբյուր է, և այն առցանց այցելուներին թույլ կտա ուսումնասիրել Ռեմբրանտի գլուխգործոցը և հիանալ ամեն մի մանրուքով:
12 ռեստավրատորներից բաղկացած թիմը իր աշխատանքները սկսել էր անցյալ տարվա հուլիսին, սակայն սոցիալական հեռավորության պահանջներից ելնելով` վերականգնման ավարտը ձգձգվում է:
Նախատեսվում էր 2-րդ փուլը սկսել 2020թ ամռանից հետո, սակայն սա այլևս իրագործելի չէ և այն տեղի կունենա 2021թ սկզբին: Քանի որ այդ աշխատանքները կատարվում են ապակյա տաղավարում, և անհրաժեշտ է պահպանել 1.5 մ հեռավորություն, ապա ընդամենը 2 հոգի կարող է կատարել այդ աշխատանքը:
Ռիյսկմյուզիում թանգարանը կվերաբացվի հունիսի 1-ին, սակայն օրական 10,000 այցելուի փոխարեն կընդունեն 2.000-ին` պահպանելով սոցիալական հեռավորություն: Այս մասին հաղորդում է Guardian-ը։
Արմինե Գասպարյան
