Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդի անձնական կարողությունը 600 միլիոն ֆունտ է (745 միլիոն դոլար): Այս մասին հայտնում է The Times-ը։
Թագավորն ունի 600 միլիոն ֆունտ ստերլինգ անձնական կարողություն, ինչը նրան ավելի հարուստ է դարձնում հանգուցյալ մորից՝ թագուհին Էլիզաբեթ Երկրորդից: Նշվում է, որ 2022 թվականին Էլիզաբեթ Երկրորդ թագուհու կարողությունը գնահատվել էր 370 միլիոն ֆունտ ստերլինգ (460 միլիոն դոլար)։
Ինչպես գրում է The Times-ը, Չարլզ Երրորդը նախքան թագավոր դառնալը, երբ Քորնուոլի դքսությունն իր տիրապետության տակ էր, այնտեղից ստացված տարեկան շահույթի միր մասը մի կողմ է դրել ու հավաքել: Դա իր հերթին նպաստել է զգալի կարողության կուտակմանը։
Միաժամանակ, ըստ The Times-ի հաշվարկների, Չարլզ Երրորդը 2011-2022 թվականներին Քորնուոլի դքսության տարեկան շահույթն ավելացրել է 42,6%-ով՝ այն հասցնելով տարեկան 25,4 մլն ֆունտի (31 մլն դոլար): Այս ընթացքում դքսության կարողությունն աճել է գրեթե 50%-ով՝ հասնելով 1,04 մլրդ ֆունտի (1,3 մլրդ դոլարի):
2012-2022 թվականներին, ըստ թերթի, թագավորը Քորնուոլի դքսությունից ստացել է 212,7 միլիոն ֆունտ (264 միլիոն դոլար):
The Times-ը նաև պարզաբանում է, որ Չարլզ Երրորդը տնտեսող կենսակերպ է վարում։

