fbpx
Սպորտ

Որպես մարզիչ ուզում եմ`առաջիկա տարիներին Տիագոն մնա թիմում․ Ֆլիկ

Sport1.de-ի հաղորդմամբ՝ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հարցազրույցի ընթացքում անդրադարձել էթիմի կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի ապագային։


«Ես կարող եմ հասկանալ, երբ խաղացողն անհանգիստ է։ Տիագոն խաղացել է Իսպանիայում «Բարսելոնայի» կազմում, իսկ Բունդեսլիգայում՝ «Բավարիայում»։ Ես կհասկանամ նրան, եթե նա որոշի խաղալ ԱՊԼ-ում»,- նշել է Ֆլիկը։

Ֆլիկի խոսքով՝ տխուր կլինի, որ Տիագոն լքի թիմը։


«Ես՝ որպես մարզիչ, ուզում եմ, որ նա մնա թիմում առաջիկա տարիներին»,- հավելել է Հանս-Դիտեր Ֆլիկը։

Ալկանտարայի ծառայություններով հետաքրքրված էր «Լիվերպուլը»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ