Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ հանդիպել է Նաիրիտի աշխատակիցների հետ:
«Այսօր կրկին ընդունել էի Նաիրիտի աշխատակիցների մի խմբի՝ նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանի հետ միասին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց աշխատակիցների աշխատավարձի տոկոսների վճարման հարցին, ինչպես նաև գործարանի վերագործարկման հնարավորությանը: Աշխատանքն ու քննարկումներն այս հարցերի շուրջ կշարունակվեն»,- գրել է Սիսեռյանը: