Առաջիկա օրերին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հարցազրույց կտա Հանրային հեռուստաընկերությանը։ Բնականաբար՝ առանցքում Ամուլսարի հանքի խնդիրն է։ Մեր տեղեկություններով՝ վարչապետն է փոխվարչապետին «գործուղել» Հ1, որ ներկայացնի իրենց դիրքորոշումը։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Բայց դրանով Ամուլսարի հարցն ամբողջությամբ «կկարեն» Ավինյանի վրա, ում առանց այն էլ ուղղված է հանրային պարսավանքի ու դժգոհության մեծ դոզան, անգամ կոռուպցիոն կասկածներ կան՝ Ամուլսարի հետ կապված։
Փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը հաստատեց պլանավորվող հարցազրույցի փաստը։ «Այո, նախապատրաստվում ենք հարցազրույցի, ունենք այդպիսի պլաններ, բայց կոնկրետ օրվա մասին դեռևս չենք կարող ասել։ Երբ հայտնի լինի, կհայտարարենք»,- ասաց Վարագ Սիսեռյանը»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: