fbpx
Իրավական

Սերժ Սարգսյանի եղբորորդու դատին ներկայացել է տուժող կողմը

Tert.am-ը գրում է.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը։ 

Նշենք, որ նիստը հետաձգվել էր, քանի որ մեղադրյալի շահերի պաշտպան  Երեմ Սարգսյանը չէր ներկայացել։

Բայց այս անգամ դատականին նիստին ներկա է տուժող Դավիթ Աշոտի Սիմոնյանը։

Նրա անվտանգությունն ապահովում էին ոստիկանները, սակայն Երեմ Սարգսյանը, դիմելով դատարվորին նկատեց, որ  տուժողի շահերը պաշտպանելու որևէ խնդիր չկա։ Դատավոր Աննա Դանիբեկյանն էլ որոշեց, որ քանի որ դատական նիստերը բաց են ու դահլիճում տեղ կա, ոստիկանները կարող են տեղափոխվել, իսկ տուժողի անվտանգությունը կապահովեն նիստից հետո։

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007 թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի` Երևանի Թումանյան փողոցի 11շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող ՛՛SIGSAUER՛՛տեսակի ՛՛P266՛՛ մոդելի ատրճանակով Դավիթ Աշոտի Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 1-ին մասի և 34-104-րդ հոդվածի հատկանիշներով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ