fbpx
Կառավարություն

Տիգրան Ավինյանը ավիացիոն ուղևորափոխադրումներին առնչվող հարցեր է քննարկել բուլղարացի նախարարի հետ

«Բուլղարիայի տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար Ռոսեն Ժելիազկովի հետ հանդիպմանը նշել եմ, որ հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի անցկացումը լավ հնարավորություն էր նոր խթան հաղորդելու երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Ռոսեն Ժելիազկովն ասել է, որ ժամանել է ավելի քան 30 բուլղարական ընկերությունների ներկայացուցիչների հետ միասին, ինչը վկայում է Հայաստանի նկատմամբ Բուլղարիայում առկա զգալի հետաքրքրվածության մասին:

Հանդիպմանը քննարկել ենք բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները, մասնավորապես թվայնացման, օպտիկամալուխային գերարագ ցանցերի զարգացման և կիբեռանվտանգության ուղղություններով:

Անդրադարձ ենք կատարել ավիացիոն ուղևորափոխադրումների, ինչպես նաև մուլտիմոդալ բեռնափոխադրումների ոլորտներում համագործակցության հարցերին»,- գրել է փոխվարչապետը:

https://www.facebook.com/tigran.avinyan/posts/2179681075669634

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ