Reuters լրատվական գործակալությունը հայտնում է Իրաքի Մոսուլ քաղաքի շրջակայքում՝ Տիգրիս գետում շոգենավի խորտակման մասին: Ըստ լրատվականի՝ նավաբեկության հետևանքով 40 մարդ է մահացել: Շոգենավի ուղևորների մեծ մասը կանայք և երեխաներ էին, ովքեր լողալ չգիտեին:
Դեպքի վայրում շարունակում են աշխատել փրկարարները: Նրանց առայժմ հաջողվել է փրկել 12 հոգու:
Հաղորդվում է նաև, որ շոգենավը գերբեռնված է եղել:
Tens of Iraqis feared dead after a ferry carrying more than one hundred people sank near #Mosul pic.twitter.com/ki7MaH9KcE
— Ali Hashem علي هاشم (@Alihashem) March 21, 2019

