fbpx
Իրավական

TikTok-ում և Instagram–ում գումարով գովազդողների նկատմամբ վարչարարություն կկիրառվի. ՊԵԿ

Անդրադառնալով անհատների կողմից սոցիալական տարբեր ցանցերում, մասնավորապես Instagram–ում բարձր գներով գովազդ կատարելու ու հարկային դաշտում գործել-չգործելու վերաբերյալ հարցին՝ Բադասյանն ասաց, որ անպայման կուսումնասիրեն:

«Եթե ստուգենք և տեսնենք, որ ինքը որպես բիզնես գրանցված չէ և որպես ֆիզիկական անձ էլ չի հայտարարագրել այդ եկամուտները, անպայման վարչարարություն կլինի»,- շեշտեց ՊԵԿ նախագահը:

Նա ընդգծեց՝ ցանկացած եկամուտ ենթակա է հարկման: «Բազմաթիվ դեպքեր ենք ունեցել, երբ թե՛ էլեկտրոնային հարթակներով գովազդներ են տեղադրվել, թե՛ որոշակի իրեր են վաճառվել, որոնցով հարկեր չեն վճարվել»,- նշեց Բադասյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ