Ուկրաինայի նախագահի թեկնածու, երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հայտարարել է, որ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի թիմը զանգվածային կերպով կեղծում է ընտրությունները. հայտնում է ТАСС-ը:
Այդ մասին նա ասել է Ուկրաինայում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Յու Մինգարելիի հետ բանակցությունների ժամանակ:
Տիմոշենկոյի խոսքով` Ուկրաինայում ընտրությունների շուրջ կատարվողը անհամատեղելի է ժողովրդավարության հետ: