«Տիտանիկի» ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը Twitter-ի իր էջում հիացմունք է հայտնել «Վրիժառուները. եզրափակիչ» ֆիլմի դրամարկղային հաջողության վերաբերյալ: Նա դիմել է ֆիլմի պրոդյուսեր Քեվին Ֆայգին և Marvel-ի տիեզերքին առնչվող բոլոր անձանց:
«…Սառցաբեկորը խորտակեց իրական «Տիտանիկը»: Պետք է հայտնվեր «Վրիժառուները»՝ իմ «Տիտանիկը» խորտակելու համար»,- նշել է Քեմերոնը:
Նրա խոսքերով, ժապավենի ստեղծողները ցույց են տվել, որ կինոարդյունաբերությունը ոչ միայն կենդանի է, այլև իրեն ավելի լավ է զգում՝ քան երբևէ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Վրիժառուները. եզրափակիչ»-ի համաշխարհային հասույթը 2.19 միլիարդ դոլար է կազմել: