fbpx
Հասարակություն

2022 թ․ ՀՀ օդանավակայաններից մեկնած ու ժամանած ուղևորների թիվն աննախադեպ է․ ՏԿԵ փոխնախարար

ԱԺ նիստի ընթացքում ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հայտնեց, թե Հայաստանի օդանավակայաններում 2022 թվականին որքան ուղևորներ են սպասարկվել։

«2022 թվականին ՀՀ օդանավակայաններից մեկնած ու ժամանած ուղևորների թիվն աննախադեպ է՝ կազմելով 3 միլիոն 697 հազար 539 ուղևոր, որոնցից ՌԴ ավիաընկերություններով՝ 1 միլիոն 458 հազար 718 ուղևոր է տեղափոխվել, հայկական ավիաընկերություններով՝ 916 հազար 524 ուղևոր, իսկ այլ երկրների ավիաընկերություններով 1 միլիոն 322 հազար ուղևոր է տեղափոխվել»,- ասաց փոխնախարարը։

Անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցին՝ Սիմոնյանը նշեց, որ առաջարկվել է ներդրումային ծրագիր մոտակա 5 տարիների համար։

«Խոսքը 350 միլիոն դոլարին համարժեք դրամի մասին է»,- ասաց նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ