fbpx
Իրավական

Երևանի Ռուբինյան փողոցի տարբեր մասերում 5 փաթեթ թմրամիջոց էր թաքցրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ մայիսի 31-ի լուսադեմին ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ոստիկանները մայրաքաղաքի Ռուբինյան փողոցից Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման են ենթարկել Ստեփանավանի բնակիչ 35-ամյա մի տղամարդու, կասկածանքը՝ թմրամիջոց պահելն ու օգտագործելը:

«Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ: Հայտնաբերվածի տեսքը ոստիկաններին որոշակի ենթադրությունների տեղիք է տվել:

Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բերման ենթարկվածը թմրամիջոցով փաթեթները ձեռք էր բերել «Տելեգրամի» միջոցով՝ որոշակի վճարի դիմաց դրանք նախապես պայմանավորված տարբեր թաքստոցներում տեղադրելու նպատակով: Բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը հաստատել է ոստիկանների ենթադրությունը, նաև հավելել, որ այդ օրն արդեն հասցրել է հինգ փաթեթ տեղադրել Ռուբինյանց փողոցի տարբեր հատվածներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ նշանակվել են փորձաքննություններ, տղամարդը ձերբակալվել է: Հանգամանքները պարզվում են:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ