fbpx
Իրավական

Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել Գյումրիի բնակիչը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները, ստացած տեղեկություններն իրացնելիս, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, հուլիսի 8-ին, ժամը 21.30-ին, Անի թաղամասից բերման են ենթարկել Մ. Ավետիսյան փողոցի բնակիչ, 39-ամյա մի տղամարդու՝ «Օպել Վեկտրա» մակնիշի մեքենայով հանդերձ:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է թղթե փաթեթ՝ շագանակագույն, կիսաչոր, մանրացված զանգվածով: Հայտնաբերվածի վերաբերյալ նա հայտնել է, որ այն կանեփի թփերից, թութունից և ացետոնից պատրաստված խիմկա տեսակի թմրամիջոց է, իսկ կանեփը քաղել է նույն օրը՝ Արևիկ գյուղի ճանապարհից և տեղում էլ պատրաստել է թմրամիջոցը՝ հետագայում օգտագործելու համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ