2021 թ. դեկտեմբերի 13-ին՝ ժամը 19։55-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողը հայտնել է, որ 5-րդ և 6-րդ դիտաշտարակների միջնամասից լսվում են կասկածելի ձայներ։ Այս մասին հայտնել է քրեակատարողական հիմնարկը։
- Նոր նշանակումներ Քրեակատարողական ծառայությունում
- Քաղաքացիների ընդունելություն Քրեակատարողական ծառայությունում
«Հիմնարկի ծառայողների կողմից անմիջապես իրականացվել են տեղզննման աշխատանքներ, որոնց արդյունքում խոտածածկ տարածքից հայտնաբերվել է սպիտակ, կասկածելի փաթեթ՝ առանձնացված երկու փաթեթներով։ Վերջիններում առկա են եղել 1․6, 21․2 և 2․4 գրամ քաշերով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն բուսական զանգվածներ, որտեղ նկատվել են նաև կանեփանման հատիկներ։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության»,- ասվում է հաղորդագրության մեջ։

