Հոլիվուդյան դերասանուհի Քեմերոն Դիասը Second Life փոդքասթի ժամանակ խոսել է 1990-ականներին՝դերասանական կարիերայի մեկնարկի մասին։ Նա անկեղծացել է, որ Ֆրանսիայից Մարոկկո թմրանյութ է տեղափոխել: Այս մասին գրել է Daily Mail-ը։
Դերասանուհու խոսքով՝ իրեն խնդրել են ինչ-որ իրեր տեղափոխել սահմանով, բայց միայն որոշ ժամանակ հետո է նա հասկացել, որ անօրինական նյութեր է տեղափոխում։ Նրան ճամպրուկ են տվել, որը տեղ հասցնելուց հետո նա փախել է Լոս Անջելես, որտեղ կարողացել է մասնակցել «Դիմակը» ֆիլմի դերընտրմանն ու ստանալ գլխավոր դերը:
Դիասը պատմել է, որ իր կարիերայի սկզբում փորձել է մոդելինգով զբաղվել Փարիզում, սակայն մի ամբողջ տարի ոչ մի օր չի աշխատել։