fbpx
Աշխարհ

Ղրիմում մասնավոր տներ են հեղեղվել

Հարյուրից ավելի մասնավոր տներ և ավելի քան 200 բակեր ջրածածկ լինեն Ղրիմում: Այս մասին,հայտնում է Ղրիմի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը:

«209 տնամերձ տարածքներ, 112 տնատիրություններ, երեք բազմաբնակարան շենքեր և սոցիալապես կարևոր երկու օբյեկտներ»,-նշվում Է ԱԻՆ-ի վերջին ամփոփագրում: Վերջին տեղեկատվության համաձայն, Սիմֆերոպոլի շրջանի տարածքում հեղեղվել են հինգ, Բելոգորսկի շրջանում՝ չորս բնակավայրեր: Տեղատարափները հունիսի 26-ին հեղեղումներ են առաջացրել Ղրիմի տասնյակ բնակավայրերում:

Սիմֆերոպոլում և Սիմֆերոպոլի շրջանում հայտարարվել Է արտակարգ դրություն:Ղրիմի մայրաքաղաքում փլվել Է մի քանի ավտոճանապարհային կամուրջ: Շարունակվում է խոշորագույն ջրամբարից ջրանետքը Սալգիր գետ, որը տեղ-տեղ դուրս է եկել ափերից: Ջրով է ծածկվել Բելոգորսկի շրջանը: Երկու գետերը դուրս են եկել ափերից, տուժել է մասնավոր հատվածը և մանկատունը, որը տարհանվել է: Ղրիմում գործում է փոթորկի նախազգուշացում: Ղրիմի հիդրոօդերեւութաբանական կենտրոնի կանխատեսմամբ, տեղատարափները կավարտվեն հունիսի 28-ի օրվա կեսերին, հայտնել է «Ինտերֆաքս»-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ