Share
Tweet
Share
Share
Email
Comments
Գործադիրի այսօրվա նիստում քննարկվել է կառավարության ծրագիրը, որի մեջ առաջիկա 5 տարվա աշխատանքների համար ամփոփված է 4 խնդիր․
- Տնտեսական գործունեության հնարավորությունների ընդլայնումը,
- Պետական կառավարման արդյունավետության բարձրացումը,
- Մարդկային ներուժի զարգացումը,
- Հուսալի ենթակառուցվածքների զարգացումը և հասանելիության ընդլայնումը։
Առաջին խնդրի՝ տնտեսական գործունեության հնարավորությունների ընդլայնման համար նախատեսված են նաև ենթախնդիրներ․
- ձեռնարկատիրության, ձեռներեցության, նորարարության խթանումը, աշխատանքի, ստեղծարարության քաջալերումը՝ նաև ֆինանսական միջոցների հասանելիությունը բարձրացնելու միջոցով,
- պետական կարգավորումների առավելագույն պարզեցումը, դրանցով պայմանավորված բիզնեսի համար ժամանակային և ֆինանսական բեռի նվազեցումը,
- գործարարության համար խոչընդոտ հանդիսացող կարգավորումների վերացումը, հարկային և մաքսային քաղաքականության պարզեցումը,
- ներդրումային միջավայրի բարելավումը, մասնավոր ներդրումների աճը,
- մասնավոր ձեռնարկատիրական գործունեության համար նպաստավոր պայմանների ստեղծումը, կապիտալի լիարժեք պաշտպանությունը,
- արտաքին շուկաներին ինտեգրված տնտեսությունը՝ արտահանման ծավալների շարունակական աճը,
- հասցեական քաղաքականությամբ և տարբերակված մոտեցումների կիրառմամբ Երևանից դուրս գործարար համայնքի զարգացումը:
ՆՇՈՒՄՆԵՐ՝azat, azat tv, ազատ, ազատ թի վի, գործադիր, խնդիրներ, կառավարության ծրագիր, տնտեսական գործունեության հնարավորությունների ընդլայնում