Վիճակագրական Կոմիտեն հրապարակեց 2021 թվականի փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -5,3, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա նշել է, որ հաշվի առնելով անցած տարվա փետրվար ամսվա մեկ օրվա ավել լինելը, ՀՀ տնտեսությունը գրեթե վերականգնվել է։ Քերոբյանն ընդգծել է, որ այս ամենը դեռևս զրոյին մոտ տուրիզմի պարագայում։
Իր գրառման վերջում նախարար վերահաստատել է երկնիշ տնտեսական աճ ապահովելու նպատակը։