fbpx
Աշխարհ

Տոկաևը Ղազախստանի նախագահն է նախնական արդյունքներով

Ղազախստանում երեկ՝ հուլիսի 9-ին կայացած արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո նախագահի պաշտոնակատար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհակալություն է հայտնել իր աջակիցներին՝ վստահության համար: Այս մասին նշված է թեկնածուի շտաբի տարածած հաղորդագրությունում:

Հաղորդագրության համաձայն՝ միջազգային դիտորդները հայտնել են, որ ընտրություններն անցել են առանց ընտրախախտումների, բաց և հանգիստ մթնոլորտում:

Նախագահի պաշտոնի համար պայքարում էր 7 թեկնածու: Ըստ Էքզիթ փոլերի արդյունքների՝ Տոկաևը հավաքել է ձայների ավելի քան 70 %-ը:

Ընտրություններին զուգահեռ հազարավոր մարդիկ չարտոնված ցույցերի են մասնակցել: Ձերբակալվել է շուրջ 500 մարդ: Ցուցարարները պնդում էին, որ ընտրություններն անարդար են, իսկ դրանց արդյունքը՝ կանխորոշված, քանի որ Տոկաևը նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի էլիտայի ներկայացուցիչ է:

Իրավապահները հայտարարել են, որ չարտոնված ցույցերը հրահրել է երկրում արգելված «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» ընդդիմադիր շարժման ղեկավար Մուխտար Աբլյազովը: Վերջինս արտերկրից իր կողմնակիցներին կոչ է արել հունիսի 9-10-ը բողոքի ակցիայի դուրս գալ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ