Տոկիոյում Հարավային Կորեայի դեսպանատունը հայտարարել է սպառնալիքներով անանուն նամակ ստանալու մասին: Այս մասին հաղորդում է Ասախի պարբերականը։
Տեղեկացնենք,որ նամակում երկրից հեռանալու կոչ է եղել, իսկ ծրարում՝ փամփուշտ։ Նամակի հեղինակը խոստացել է հետապնդել դեսպանատան աշխատակիցներին և ասել է, որ հրազեն ունի։
Հայտնի չէ, թե դիվանագիտական առաքելությունը պաշտպանող ինչ միջոցներ կձեռնարկվեն։