fbpx
Ժամանց

Փարիզում գողացել են նկարիչ Բենքսիի աշխատանքը

Փարիզում՝ Պոմպիդուի կենտրոնում, գողացել են բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսիի գրաֆիտին։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն հղում անելով LCL ֆրանսիական հեռուստաալիքին:

Գրաֆիտին արվել էր Ռամբյուտո փողոցում ճանապարհային նշանի հետին մասում: Դրա վրա պատկերված էր Բենքսիի աշխատանքների կուլտային հերոսը՝ առնետը: Տեղեկացնենք,որ գողության փաստով ոստիկանությունը հետաքննություն է վարում:

Փարիզում Բենքսիի աշխատանքների գողության առաջին դեպքը չէ: Հունվարին անհայտ անձինք գողացել էին 2015թ. նոյեմբերի 13-ին Բատակլան համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված Բենքսիի աշխատանքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ