fbpx
Զինված Ուժեր

Տոնոյանը հայ սպայի վերաբերյալ Ադրբեջանի տարածած տեսանյութերի մասին զրուցել է Անջեյ Կասպրշիկի հետ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Խոսնակը նշել է, որ ս.թ. օգոստոսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

«Զրույցի ընթացքում Դ. Տոնոյանը դեսպան Ա.Կասպրշիկի ուշադրությունը հրավիրեց ինչպես այսօր ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառության մեջ դրված հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ տեսաուղերձին, այնպես էլ հրապարակված նախորդ տեսահոլովակին՝ ընդգծելով, որ վերոնշյալ տեսագրությունները միջազգայնորեն ամրագրված իրավունքների, այդ թվում նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում են:

Ժնևյան կոնվենցիաները երաշխավորում են ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, նրանց պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը, որը պետք է բացառի ցանկացած տեսակի նվաստացնող վերաբերմունք անկախ նրանից, թե ինչ պայմաններում և ինչ տեղանքում է անձը հայտնվել հակառակ կողմի իրավազորության ներքո:
Հ․Գ․ Զինծառայող Գուրգեն Ալավերդյանն ակնհայտորեն կարդում է իրեն պարտադրված թերի հայերնով մշակված տեքստը»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/ArmeniaMOD/posts/1433463256837670

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ