Տոնոյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում

Հրապարակող՝

davit tonoyan

Ամենադիտվածներ

Խոշոր չափերի հափշտակություն ու կեղծիք կատարելու մեջ մեղադրվող ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։

Այս մասին հայտարարություն է տարածել նրա պաշտպանական խումբը։

Հայտարարության մեջ ասվում է, որ Տոնոյանը մեծ ծավալի տեղեկության է տիրապետում, բայց չի օգտագործում դրանք՝ ելնելով ազգային անվտանգության և միջպետական շահերից:

Նշենք, որ Տոնոյանն այժմ գտնվում է կալանքի տակ։

Նշենք նաև, որ նույն քրգործով է անցնում նաև Դավիթ Գալստյանը, որն ավելի հայտնի է «Պատրոն Դավո» մականունով։

Ամենաթարմ