fbpx
Հասարակություն

Իտալական ավանդական խոհանոցի թոփ-10 ուտեստները

1. Պիցցա, Նեապոլ

Շրջանաձև հաց՝ ծածկված լոլիկի սոուսով, պանրով և այլ բաղադրիչներով: Պիցցայի հայրենիքը համարվում է Նեապոլ քաղաքը:

2. Լազանյա, Բոլոնյա

Քառակուսի կամ ուղղանկյուն պաստայից պատրաստված ուտեստ՝ լցոնված բեշամել սոուսով, խմորե թերթիկներով և պարմեզան պանրով: Լցոնման բաղադրիչները կարող են տարբերվել, օրինակ՝ միս, լոլիկ, սպանախ, բոլոնյան սոուս, մոցարելլա կամ ռիկոտտա:

3. Օսսոբուկո, Միլան

Միլանի ֆիրմային ուտեստը Օսսոբուկոն է, որը պատրաստում են հորթի տոտիկներից, որոնք շոգեխաշվում են սպիտակ գինու, մսի արգանակի և բանջարեղենի հետ:

4. Ջելատո, Իտալիա

Աղանդերը պատրաստվում է կովի թարմ կաթից, սերուցքից և շաքարից, հատապտուղներից, ընկույզներից, շոկոլադից և թարմ մրգերից: Այն մատուցվում է պատրաստվելուց անմիջապես հետո:

5. Պանցանելլա, Տոսկանա

Տոսկանյան բանջարեղենային, ամառային աղցան է։ Հիմնական բաղադրիչներն են սեղմված և հնեցված հացը, լոլիկը, ձիթայուղը, աղը և սև պղպեղը, հաճախ՝ նաև կարմիր սոխը: Կարող են ավելացնել նաև պանիր և ձիթապտուղ:

6. Ֆոկաչա, Լիգուրիա

Ուտեստը պարունակում է երեք բաղադրիչ՝ ալյուր, ջուր և ձիթայուղ: Երբեմն ավելացնում են սխտոր, լոլիկ, ռեհան, ձիթապտուղ և այլն:

7. Կարբոնարա, Հռոմ

Յուրաքանչյուր քաղաք Իտալիայում ունի պաստայի իր ֆիրմային տարբերակը: Հռոմում դա կարբոնարան է: Այն պատրաստվում է թարմ ձվով, Պեկորինո ռոմանո պանրով և գուանչիալեով (խոզի ապխտած այտեր):

8. Չիչետի, Վենետիկ

Վենետիկյան ֆիրմային ուտեստն իրենից ներկայացնում է փոքրիկ բուտերբրոտներ՝ բաղկացած հացից և տարատեսակ միջուկներից: Խորհուրդ է տրվում ճաշակել մեկ գավաթ տեղական գինու հետ:

9. Կապոնատա, Սիցիլիա

Կապոնատան դասական, տաք բանջարեղենային աղցան է՝ պատրաստված սմբուկով: Յուրահատուկ համ է տալիս աղցանին հատուկ թթվաքաղցր սոուսը:

10. Բուրատտա, Ապուլիա

Իտալական թարմ պանիր, որը պատրաստվում է գոմեշի կամ կովի կաթից կամ սերուցքից և պատկանում է մոցարելլա պանիրների ընտանիքին: Բուրատտայի հետ սովորաբար մատուցում են հասած լոլիկ, ձիթայուղ և թարմ աղացած ձև պղպեղ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ