«Սագան Տոսու»-ի հարձակվող Ֆերնանդո Տորրեսն ավարտում է ֆուտբոլային կարիերան:
Իսպանացի ֆուտբոլիստն այսօր կանցկացնի իր վերջին հանդիպումը պրոֆեսիոնալ ֆուտբոլում:
Տորրեսի թիմը կմրցի «Վիսել Կոբե»-ի հետ, որի կազմում հանդես են գալիս Դավիդ Վիլյան ու Անդրես Ինիեստան:
Նշենք, որ կարիերայի ընթացքում Տորրեսը մասնակցել է 706 հանդիպման՝ հեղինակելով 252 գոլ և 73 գոլային փոխանցում:

