Տոտենհեմը չի նահանջում Էրիկսենի պայմանագիրը երկարաձգելու հարցում

Ամենադիտվածներ

Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը հերթական անգամ մերժել է ակումբի առաջարկը պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ։

Ինչպես հայտնում է Mirror-ը, հյուսիսլոնդոնյան ակումբի ներկայացուցիչները շաբաթական 200 հազար ֆունտ են առաջարկել դանիացի ֆուտբոլիստին համար, սակայն Էրիկսենը չի համաձայնել։

Կիսապաշտպանը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հայտնվել էր այնպիսի ակումբների ուշադրության կենտրոնում, ինչպիսիք են Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» և «Յուվենտուսը»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսը» մտադիր է Էրիկսենին ձեռք բերել 2020 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, երբ ֆուտբոլիստը ազատ գործակալի կարգավիճակ կստանա։

ԱՊԼ-ի նոր մրցաշրջանում «Տոտենհեմը» երկու տուրից հետո վաստակել է 4 միավոր։ Առաջին տուրում «Ասթոն Վիլային» 3-1 հաշվով հաղթելուց հետո Պոչետինոյի սաները երկրորդ խաղում ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ավարտեցին հանդիպումը գործող չեմպիոն «Ման․ Սիթիի» հետ։

Ամենաթարմ