«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասրակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Բաբկեն Ղազարյան անունով մեկը ինձ դատի է տվել, ըստ էության, ասելով, որ թեև ինքը «Թոխմախի Բաբոն» է, բայց կիրթ, ինտիլիգենտ տղա է, իսկ ես իրեն զրպարտել եմ (ասել եմ, որ քրեական հեղինակություն է):
Բնականաբար, եթե հայցից չհրաժարվի, ոչ միայն հակընդդեմ հայց է ստանալու ԶԼՄ-ներով իմ մասին իր հայտարարության համար, այլև մի քանի այլ «հաճելի» անակնկալ: Թող ինձ դատի տված 30 տնօրեններից խորհուրդ հարցնի:))))
Բայց սյուռն այն է, որ այդ անձը պնդում է, որ ես նպատակադրումով եմ իրեն պախարակում:))) Երևի նախանձում եմ, որ ինքը մականունով ու «քուչում հարգըված տղայա»:
Հիշեցնենք, որ ՀՀ Մաքսային ծառայության գնդապետ Բաբկեն Ղազարյանը երեկ հայտարարություն է տարածել՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը իրեն զրպարտել է։