fbpx
Էկո

Թող սուտ տեղեկատվություն չտան, թե ջուրը կեղտոտ է. Սևանի շրջակա օբյեկտների տերերը փակել էին ավտոճանապարհը

Սևանա լճի ափամերձ տարածքների օբյեկտների տերերն այսօր՝ հուլիսի 15-ի առավոտյան ժամը 9-ի սահմաններում փակել էին Սևան-Գավառ ավտոճանապարհը:

Նրանք պահանջում էին հանդիպում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ:

Նրանք հայտարարել են, որ կեղծ տեղեկատվություն է տարածվում, թե Սևանի ջուրը մաքուր չէ, որի հետևանքով մարդիկ չեն գալիս հանգստանալու և իրենք մեծ վնասներ են կրում: «Թող սուտ տեղեկատվություն չտան, թե ջուրը կեղտոտ է: Եկեք տեսեք, որ ջուրը մաքուր է: Իրենց պատճառով մարդ չի գալիս»,-նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ոստիկանության աշխատակիիցները ցուցարարներին հորդորեցին բացել ճանապարհը և այսօր ժամը 11-ին հանդիպել Սևան քաղաքապետարանի աշխատակիցների հետ: Ժամապարհը փակ է մնացել շուրջ մեկ ժամ, որից հետո բացվել է:

Աղբյուրը՝ news.am

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ