Disney-ը թողարկել է իր ամենահայտնի «Սառցե սիրտը» մուլտֆիլմի երկրորդ մասի առաջին պաշտոնական թրեյլերը:
Թրեյլերը բոլորիս տեղափոխում է Արենդել ու դրանից դուրս, որտեղ ամեն ինչ ավելի մռայլ է, քան երբևէ: Էլզան փորձում է ծովի ալիքները վերածել սառցե ճանապարհի և անցնել ծովի մյուս կողմը: Աննան ականատես է լինում տարօրինակ կախարդանքի, մինչդեռ Քրիստոֆը կարծես սլանում է պատերազմի մասնակցելու:
«Էլզա, անցյալն այն չէ, ինչ թվում է: Պետք է պարզես ճշմարտությունը: Գնա հյուսիս, դեպի կախարդված հողերն ու անհայտությունը: Բայց զգո՛ւյշ եղիր: Մենք միշտ վախեցել ենք, որ Էլզայի ուժը չափազանց շատ է այս աշխարհի համար, բայց հիմա պետք է հուսանք, որ այն գունե բավական է»,– ասում է Քրիսթոֆի ընկեր թրոլը:
Իդինա Մենզելն ու Քրիսթեն Բելը վերադառնում են Էլզային և Աննային հնչյունավորելու, Քրիստոֆին հնչյունավորում է Ջոնաթան Գրոֆը, իսկ Օլաֆին՝ Ջոշ Գադը: Երկու դեռևս չբացահայտված կերպարներին էլ կհնչյունավորում են Էվան Ռեյչլ Վուդն ու Սթերլինգ Քեյ Բրաունը:
«Սառցե սիրտը 2»-ը կթողարկվի 2019թ.-ի նոյեմբերի 22-ին: