fbpx
Քաղաքականություն

Տպավորություն է, որ Հայաստանում ՆԱՏՕ-ն հայտնի է միայն փորձագետների նեղ շրջանակներին. Գերմանիայի դեսպան

ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր Մաթիաս Քիսլերը այսօր հրավիրված ասուլիսում շնորհակալություն հայտնեց ՀՀ Զինված ուժերին ՆԱՏՕ-խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար:

Դեսպանի խոսքով՝ Հայաստանում հասարակության շատ փոքր հատված է տեղեկացված ՆԱՏՕ-ի գործունեությունից:

«Դժբախտաբար, իմ տպավորությունն է այդպիսին, և ես այն ստացել եմ հասարակության ներկայացուցիչների հետ շփումներից, Հայաստանում ՆԱՏՕ-ն հայտնի է միայն փորձագետների նեղ շրջանակներին: Ուստի այս շաբաթվա ընթացքում կարևոր են ոչ միայն մասնագետների, փորձագետների միջև քննարկումներն, այլև՝ հանրության հնարավորինս լայն շերտերի ներգրավվածությունը», – ասաց ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը:

Աղբյուրը՝ 1in.amhttps://www.1in.am/2521562.html

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ